Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Միզաքարային հիվանդություն

Քրոնիկական հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսների խանգարումով և միզատար ուղիներում քարերի առաջացումով (երիկամներում, միզածորաններում, միզապարկում, միզուկում): Առավել հաճախ լինում է միակողմանի քարագոյացում և միայնակ քարեր, հազվադեպ՝ երկկողմանի և բազմաթիվ։


Էթիոլոգիան։ Կարող է զարգանալ միայնակ կամ բազմաթիվ գործոնների ազդեցության հետևանքով, ունենալ էկզոգեն և էնդոգեն ծագում։ Քարերի քիմիական կազմը կապված է նրանց առաջացման պատճառներից։ Պուրինային փոխանակության խանգարման ժամանակ կարող են առաջանալ միզաթթվական (ուրատային) քարեր, թրթնջկաթթվի փոխանակության խանգարման դեպքում՝ օքսալատներ, ֆոսֆոր-կալցիումական փոխանակության խանգարման ու միզատար ուղիներում վարակի առկայության դեպքում, որոնք առաջացնում են հիմնային ռեակցիա՝ ֆոսֆատային քարեր։ Քարերի առաջացման պրոցեսում նշանակություն է տրվում 2 գործոնների ազդեցությանը՝

  1. մեզում կրիստալոիդների կոնցենտրացիայի մեծացմանը, որոնցից գոյանում են քարերը,
  2. մեզի ֆիզիկական և քիմիական հատկություններին, ինչպես նաև միզատար ուղիների պատի փոփոխություններին, որոնք նպաստում են այդ կրիստալոիդների նստեցմանը։

Քարերից բացի, որոնք գոյանում են առանձին կրիստալոիդներից, նկատվում են նաև այսպես կոչվող խառը քարեր, որոնք կազմված են, օրինակ, ցիստինից, կալցիումի ֆոսֆատից և այլն։

Միզաքարային հիվանդության ծագման պրոցեսում մեծ նշանակություն է տրվում միզատար ուղիների վարակին։ Շատ հիվանդների մոտ միզային ուղիների վարակը հաճախ նախորդում է միզաքարային հիվանդության զարգացմանը։ Առանձին դեպքերում միանում է եղած միզային հիվանդությունը։ Պիելոնեֆրիտի ժամանակ խանգարվում են արյան միկրոշրջանառությունը, երիկամի ավշահոսքը և ուրոդինամիկան։ Պիելոնեֆրիտ առաջացնող շատ միկրոօրգանիզմներ (աղիքային, նեխային, կապտաթարախային ցուպիկներ, ստաֆիլոկոկ, էնտերոկոկ և այլն) քայքայում են մեզի միզանյութը, որից գոյացող ամոնիակը հիմնայնացնում է մեզը։ Բորբոքային նյութերի հաշվին (ուրոթել, էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, լորձ և այլն) կուտակվում են հիդրոֆոբ կոլոիդներ, որոնք բարձրացնում են մեզի մածուցիկաթյունը։ Ֆոսֆատները հիմնային միջավայրում հեշտությամբ նստվածքի են վերածվում, առաջ է գալիս ֆոսֆատամիզության զարգացման կամ ֆոսֆատային քարերի առաջացման հնարավորություն։ Քարագոյացմանը նպաստում են նաև երիկամների և միզատար ուղիների զարգացման անկանոնությունները։ Քարագոյացում տեղի է ունենում հիմնականում մեզի կանգի և նրան վարակի միացման դեպքում։

 

Կլինիկան։ Հիվանդության հիմնական ախտանիշը ցավն է, որի բնույթը կապված է երեխայի տարիքից, քարի տեղակայումից և չափից։ Ուժեղ նոպայաձև ցավը (երիկամային խիթ) լինում է ավազանի և միզածորանի մանր քարերի դեպքում, որոնք շարժման հակում ունեն։ Խիթի առաջացումը պայմանավորված է միզատար ուղիների քարային խցանման և դրա հետևանքով ներավազանային ճնշման բարձրացման հետ, ինչպես նաև երիկամային հարուստ նյարդավորված պատյանի գրգռմամբ։ Որքան ցածր է տեղադրված քարը, այնքան ավելի է արտահայտված ցավի ճառագայթումը միզածորանի ուղղությամբ դեպի վար՝ սեռական օրգանները, ազդրը։ Ավազանի մեծ քարերի առկայության դեպքում, եթե նրանք չեն խանգարում մեզի արտահոսքին, գոտկատեղի շրջանում բութ ցավեր են լինում։ Մեզի քննությամբ հայտնաբերվում են հեմատուրիա և լեյկոցիտուրիա։ Արյունամիզությունը՝ միզաքարային հիվանդության հիմնական նշաններից մեկը, կարող է լինել տարբեր աստիճանի՝ սկսած էրիթրոցիտուրիայից մինչև արտահայտված մակրոհեմատուրիա։ Լեյկոցիտուրիան հիվանդության պարտադիր ախտանիշներից չէ և այն, մեծ մասամբ, կապված է միզատար ուղիների բորբոքման հետ (պիելոնեֆրիտ, ցիստիտ)։ Միզաքարային հիվանդության նոպայի ժամանակ լինում է փսխում, փքանք, փորկապություն, ջերմության չափավոր բարձրացում։ Արյան քննությունից հայտնաբերվում է լեյկոցիտոզ, ԷՆԱ արագացում։

Ցածր տեղակայման քարերն ուղեկցվում են միզախանգարման երևույթներով: Միզապարկային քարերն արտահայտվում են ցավային միզարձակումով, ցավոտ նքոցով, մակրոհեմատուրիայով:

Ռենտգենաբանական հետազոտությունը միզաքարային հիվանդության ախտորոշման հիմնական մեթոդն է: Այն հնարավորություն է տալիս ոչ միայն հայտնաբերել քարերի առկայությունը, այլև պարզել նրանց ձևը, մեծությունը, տեղակայումը, ինչպես նաև պատկերացում ստանալ երիկամների ու միզատար ուղիների անատոմո-ֆունկցիոնալ վիճակի մասին։ Հետազոտությունը սկսում են որովայնի խոռոչի ընդհանուր ռենտգեննկարահանումով։ Երիկամային խիթի ախտորոշման և որովայնի խոռոչի օրգանների սուր վիրաբուժական հիվանդություններից տարբերակիչ ախտորոշման համար ամենաարժեքավոր մեթոդը ներերակային ուրոգրաֆիան է։ Այն հնարավորություն է տալիս նեֆրոլիթիազի դեպքում հայտնաբերել քարը և միզատար ուղիների փոփոխությունները, հիդրոնեֆրոզի ժամանակ՝ ավազանների և գա վաթների լայնացումը, նեֆրոպտոզի դեպքում՝ երիկամի ախտաբանական տեղաշարժերը, միզածորանի ծռումը և այլ հիվանդություններ, որոնք կարող են ուղեկցվել գոտկատեղի շրջանի սուր ցավերով։ Քրոմոցիստոսկոպիան հնարավորություն է տալիս որոշ չափով գնահատել երիկամների ֆունկցիան, ինչպես նաև հայտնաբերել միզածորանի մասնակի կամ լրիվ խցանումը (օկլյուզիա)։

 

Բուժումը։ Միզաքարային հիվանդության ժամանակ բուժական միջոցառումների իրագործումը 3 հիմնական նպատակ է հետապնդում.

  1. նոպայի ժամանակ անհետաձգելի օգնության կազմակերպումը,
  2. քարերի հեռացումը,
  3. քարագոյացման կրկնումների կանխարգելումը։

Նոպայի ժամանակ բուժումը սկսում են տաքացնող միջոցների կիրառումից (ջերմակ գոտկատեղի շրջանում, լոգանք 37-39°)։ Նոպաները կասեցվում են բարալգինի միջմկանային սրսկումներով (3-5 մլ) և միաժամանակյա ընդունումով (0,5 գ, օրը 2-3 անգամ), կամ ատրոպինի 0,1%-անոց լուծույթի ենթամաշկային սրսկումներով (0,5-1 մլ), 1 մլ 2%-անոց պրոմեդոլի կամ պանտոպոնի համակցումով։

Միզածորանի քարերի դեպքում, որոնց չափերը հույս են տալիս նրանց ինքնուրույն հեռացման վերաբերյալ, պահանջում են կոմպլեքս կոնսերվատիվ բուժման կիրառում։ Ջրային բարձր ծանրաբեռնման ֆոնի վրա նշանակվում են սպազմալուծիչներ, միզամուղ միջոցներ, շարժուն խաղեր, վազք, պարանով ցատկոտում։ Երեխաների մոտ քարերի մանրացման կամ հեռացման տարբեր մեթոդների կիրառումը սահմանափակվում է բարդությունների առաջացման վտանգի պատճառով։

Մանկական պրակտիկայում քարերի դեղորայքային լուծումը դեռևս տարածում չի գտել, որովհետև ներկայումս լուծման են ենթարկվում միայն ուրատները, որոնք երեխաների մոտ հազվադեպ են հանդիպում։

Միզածորանի քարերը, որոնք չունեն շարժման հակում և մեզի կանգ են առաջացնում, ինչպես նաև երիկամների քարերի մեծ մասը և միզապարկի քարերը ենթակա են վիրահատական հեռացման։

Քարագոյացման կրկնումների կանխարգելման համար մեծ նշանակություն ունեն այն միջոցառումները, որոնք կարգավորում են խանգարված նյութափոխանակությունը։

Ցիստինային քարերի ժամանակ ցիստինուրիան բուժելու նպատակով օգտագործում են պենիցիլամին, որը միանալով ցիստինին ավելի լուծելի միացություններ է առաջացնում։ Ուրատների դեպքում բուժման միջոցառումների կոմպլեքսում նպատակահարմար է օրվա սննդաբաժնում սահմանափակել այն սննդամթերքը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ միզաթթու, ինչպես նաև այն դեղամիջոցների ներմուծումը, որոնք հիմնայնացնում են մեզը։

Ֆոսֆատային քարերի ժամանակ բուժման կոմպլեքսում նպատակահարմար է հակաբիոտիկների երկարատև կիրառումը՝ նրանց պարբերական փոփոխումով, մսային դիետա, ինչպես նաև այնպիսի միջոցների նշանակում, որոնք նպաստում են մեզի թթվայնացմանը (ամոնիումի քլորիդ և այլն)։ Առաջարկվում է խմել հանքային ջրեր, սանատոր բուժում (Ժելեզնովոդսկ, Տրուսկավեց)։

 

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ